«Նրանք գիտեն թե դա ինչի կհանգեցնի».Ռուսաստանը խիստ նախազգnւշացնում է Ֆինլանդիային և Շվեդիային

Ռուսաստանը նախազգnւշացրել է Ֆինլանդիային և Շվեդիային ՆԱՏՕ հնարավոր մուտքի հետևանքների մասին, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բրյուսելը, Միացյալ Նահանգների հովանու ներքո, երկար ժամանակ ներքաշում է Շվեդիային և Ֆինլանդիային իրենց կառույցների մեջ, վարժանքների անվան տակ տարբեր հիբրիդային միջոցներ են ձեռնարկվել , բայց իրականում նրանց ներգրավելու համար»,- ասել է Զախարովան։

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան մի քանի անգամ նախազգnւշացnւմներ է արել հրապարակայնորեն և տարբեր ուղիներով։

«Շվեդիային և Ֆինլանդիան գիտեն այդ մասին, ուստի զարմանալու ոչինչ չկա, նրանք տեղեկացված են եղել ամեն ինչի մասին, թե դա ինչի կհանգեցնի»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ լրջորեն կվատթարացնի իրավիճակը ռազմական ոլորտում և կհանգեցնի ամենաանցանկալի հետևանքների։ Նրա խոսքով, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի չեզոք կարգավիճակը տասնամյակներ շարունակ ապահովել է այդ երկրների եւ տարածաշրջանի անվտանգnւթյան բարձր մակարդակը։

Մինչ այս ՌԴ Անվտանգnւթյան խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ եթե Շվեդիան և Ֆինլանդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին, Ռուսաստանը պետք է ուժեղացնի իր սահմանները։ Մեդվեդեւի խոսքով՝ դրա պատճառով անհրաժեշտություն կառաջանա ուժեղացնել ցամաքային եւ ռազմածnվային ուժերը, նաև հակաօդային պաշտպանությունը։

Մեդվեդևն ընդգծել է, որ այս դեպքում Բալթյան երկրների ոչ միջnւկային կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող. հավասարակշռությունը պետք է վերականգնվի։

Իրավիճակը uրվեց այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի գիշերը հայտարարեց, որ որոշել է հատուկ գործողություն իրականացնել Դոնբասում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ