![]()
Ուկրաինան վերջերս որպես ռազմական օգնություն ստացել է լրացուցիչ ինքնաթիռներ, բայց ոչ ԱՄՆ-ից։ Այս մասին երեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Նրանք ստացել են լրացուցիչ ինքնաթիռներ և դրանց համար դետալներ, որոնք պետք է թույլ տան ավելի շատ ինքնաթիռներ վարել», — ասել է Քիրբին։
Նա պարզաբանել է, որ ինքնաթիռները չեն ուղարկվել ԱՄՆ-ի կողմից՝ նշելով, որ ինքը «մանրամասներ չի բացահայտի, թե ինչ են տրամադրում այլ երկրներ»։
Քիրբիի խոսքով՝ Կիևն այժմ ունի ավելի մեծ թվով օպերատիվ մարտական ինքնաթիռներ, քան երկու շաբաթ առաջ։
«Մենք, իհարկե, հեշտացրել ենք լրացուցիչ մասերի առաքումը, ինչը օգնեց նրանց ավիացիոն կարիքներին: Բայց մենք չենք ուղարկել ամբողջական ինքնաթիռներ», — ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Բացի այդ, Քիրբին խոսել է հաուբիցների մասին՝ նշելով, որ Վաշինգտոնը կարծում է, որ ամերիկյան հաուբիցները Ուկրաինա կմատակարարվեն առաջիկա օրերին:
«Ինչ վերաբերում է հաուբիցներին, կարծում եմ՝ շատ շուտով կտեսնեք, որ դրանք կտեղափոխվեն, այսօրվա դրությամբ առաքման մասին ոչինչ չունեմ ասելու, բայց կարծում եմ կտեսնեք, որ դրանք շատ շուտով կփոխանցվեն, ինչպես նաև զինամթերք կփոխանցվի»,- ասել է նա՝ նշելով, որ փոխանցումը օրերի հարց է:
Քիրբին նաև հարցրել են, թե արդյո՞ք ամերիկյան կողմը կարող է հաուբիցային հավելյալ արկեր տրամադրել Կիևին։
«Չնայած ես այսօր ոչինչ չունեմ ասելու հետագա բեռնափոխադրումների մասին, կարծում եմ, կարող եք ենթադրել, որ եթե ապագայում 155 մմ հաուբիցների համար լրացուցիչ արկերի անհրաժեշտություն լինի, ԱՄՆ-ը կլինի առաջին կետում և կանի հնարավոր ամեն ինչ դրանք մատակարարելու համար», — ասել է Պենտագոնի խոսնակը:
Նշենք, որ երկուշաբթի օրը Քիրբին հայտնել էր, որ ԱՄՆ-ը շուտով կսկսի ուկրաինական զորքերին ամերիկյան հաուբիցներ օգտագործելու ուսուցումը: Նրա խոսքով, խոսքը «փոքր թվով ուկրաինացիների» մասին է, որոնք կպատրաստվեն ամերիկացի հրահանգիչների կողմից, իսկ հետո մյուսներին կմարզեն Ուկրաինայի զինված ուժերում։
![]()