Երկու նոր ռեկորդ. Յուրի Սաքունցը միջնամատով քաշել է պարեկային վեց մեքենաների շարասյունը

Ապրիլի 19-ին ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի ծառայողները «Դինամո» մարզական հասարակական կազամակերպության խաղահրապարակում մարզական հերթական միջոցառումն էին կազմակերպել, թեպետ այն, ինչ ականատեսների աչքի առաջ կատարվեց, դժվար է հերթական անվանել:

Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի և Եվրոպայի չեմպիոն, ուժային ըմբշամարտի աշխարհի բրոզնե մեդալակիր, Հայաստանի Հանրապետության քսաներկու և աշխարհի վեցակի ռեկորդակիր, նաև Գինեսի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Յուրի Սաքունցը երկու նոր ռեկորդ սահմանեց: Նա ճոպանն ատամներով բռնած, ձեռքերի վրա քայլելով 2300 կգ ոստիկանական ամենագնացը քաշեց հինգ մետր, իսկ միջնամատով՝ իրար կապված պարեկային վեց մեքենաների շարասյունը՝ տասը մետր:

Յուրի Սաքունցը սահմանած ռեկորդները նվիրեց և´ ՀՀ ոստիկանության 104-րդ տարեդարձին, և´ 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակին: Արդյունքն աննախադեպ էր, նվիրումը՝ խորհրդանշական:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ