![]()
Երևանում բացվել է Յունիբանկի թվով 56-րդ մասնաճյուղը: «Հայրենիք» նորաբաց մասնաճյուղի հասցեն է՝ Գարգեին Նժդեհ 34, 4/1:
Մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և հաճախորդներին՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց, տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները՝
ավանդների ընդունում,
սպառողական և բիզնես վարկավորում,
դրամական փոխանցումներ,
Visa, MasterCard և ArCa քարտերի տրամադրում և սպասարկում,
հաշվարկա-դրամարկղային սպասարկում,
ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում և այլն:
Ընդարձակ և հարմարավետ սպասարկման սրահը հագեցված է հերթերի կառավարման համակարգով և վճարային տերմինալով՝ ինքնուրույն սպասարկման համար:
![]()
![]()