Դիմորդները այս տարի բանավոր քննություններ չեն հանձնելու․ ԳԹԿ

Այս տարվանից դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն երկու քննության արդյունքում։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ ներկայացնելով բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման և քննությունների կազմակերպման գործընթացը:

«Միասնական քննությունների թիվը սահմանվել է երկուսը։ Եթե նախկինում շրջանավարտները բուհ ընդունվելիս հանձնում էին մեկ կամ երեք քննություն, ապա այս տարվանից դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն երկու քննության արդյունքում»,- նշեց նա։

Նասիբյանի խոսքով՝ կենտրոնացված քննություններից հրաժարվելուց բացի, հրաժարվել են նաև բանավոր քննություններից։

«Նախկինում դիմորդները հանձնում էին հայոց լեզվի և օտար լեզուների բանավոր քննություններ։ Բանավոր քննություններ այլևս չեն լինելու։ Հրաժարվել ենք նաև լրագրություն մասնագիտության ստեղծագործական աշխատանք և բանավոր խոսքի հմտություններ առարկաների քննություններից»,- շեշտեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ