«Մենք Մարիուպոլում ամբողջությամբ կվերցնենք «Ազովստալ»-ը»․ Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանն առաջիկայում կմաքրվի ուկրաինացի ուժայիններից։

«Ես ուզում եմ ուրախացնել այն մարդկանց, որոնք սպասում են Ուկրաինայում խաղաղության և կայունության: Այսօր մենք կլուծենք Մարիուպոլում բանդերականների հարցերը և ամբողջությամբ կվերցնենք «Ազովստալ»-ը»,-ասել է նա տելեգրամյան իր ալիքում:

Կադիրովի խոսքով՝ դա տեղի կունենա «այսօր-վաղը»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ