Լավրովը հայտարարել է Ուկրաինայում հատուկ գործողության հաջորդ փուլի մեկնարկի մասին

Ուկրաինայում սկսվում է հատուկ ռազմական գործողության հաջորդ փուլը՝ ուղղված Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ամբողջական ազատագրմանը։

Այս մասին երեքշաբթի օրը India Today-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Արևելյան Ուկրաինայում օպերացիան ուղղված է, ինչպես արդեն իսկ հայտարարվել է ի սկզբանե, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ամբողջական ազատագրմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ հիմա ավելի կարևոր պահ է լինելու:

«Մոսկվա» հածանավի խորտակման մասին հարցին ԱԳ նախարարը պատասխանել է. «Սա ՊՆ-ի գործն է, բացատրել են, թե ինչ է եղել, դրան ոչինչ ավելացնել չեմ կարող։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ