«Ամբողջական աջակցություն խաղաղ, կայուն և անվտանգ Կովկաս ունենալու ջանքերին». . Միշելը՝ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին

Ես խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ շարունակելու համար Բրյուսելի մեր վերջին քննարկումները։

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ նշելով, որ վարչապետի հետ զրույցի ժամանակ խոստացել է ամբողջական աջակցություն նրան և նրա բոլոր ջանքերին՝ նպաստելու խաղաղ, կայուն և անվտանգ Հարավային Կովկասին:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից էլ հայտնել էին, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ