![]()
Գործող երաշխիքները՝ Արցախի բնակչության անվտանգության համար, բավարար չեն, որովհետև գործող երաշխիքներով մենք ստանում ենք Փարուխ. խոսքը այդ երաշխիքները մեծացնելու, այդ երաշխիքների շուրջ ավելի լայն միջազգային կոնսոլիդացիա ապահովելու մասին է, օրինակ՝ ԵԱՀԿ ՄԽ 3 համանախագահների երաշխավորությունը շատ ավելի բարձր է, քան միայն մեկինը, եթե ստանանք նաև ՄԱԿ-ի երաշխիքներ՝ ես բացառում եմ, որ Ադրբեջանը կկարողանա ինչ-որ բան անել.
Հանրայինի եթերում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը
![]()