Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են «Մերսեդես» և «ՎԱԶ 2106» մակնիշների ավտոմեքենաները, կա 1 զոհ և հղի տուժած

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ժամը 19:40-ի սահմաններում Բաղրամյան գյուղի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են «Մերսեդես» և «ՎԱԶ 2106» մակնիշներիի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 06-ի վարորդը մահացել է: Տեղում առաջին բժշկական օգնությունն է ցուցաբերվել «Մերսեդես»-ի վարորդին, և 2 հոգի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ վիրավորները ամուսիններ են, իսկ կինը հղի է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ