Հացադուլ հայտարարած երիտասարդը երազում է «Սերժի, Քոչարյանի» Հայաստանում ապրելու մասին

Ազատության հրապարակում այսօր հացադուլ հայտարարած երկու երիտասարդները, չնայած իրենց հայտարարությանը, որ «կուսակցականապես և ֆինանսապես մոտիվացված չեն», պարզվում է՝ երանությամբ են հիշում «Սերժի, Քոչարյանի» Հայաստանում ապրելը։

Օրինակ, հացադուլավոր Արթուր Ավագյանը ժամանակին գրառում է կատարել, որտեղ հռետորական հարց է ուղղել «Սերժից ու Քոչարյանից վախեցողներին»՝ «Տղերք, դուք կուզեիք Սերժի, Քոչարյանի կամ Լևոնի Հայաստանում ապրեի՞ք, թե՞ Նիկոլի էս Հայաստանում»։

Թողնելով մի կողմ պարզ տրամաբանական սիլոգիզմը, թե ինչ նշանակություն ուներ «Սերժի, Քոչարյանի» քսանամյա Հայաստանը մեզ վրա հասած պատերազմի ու պարտության մեջ, պարզապես արձանագրենք, որ Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգված հացադուլավոր երիտասարդը վաղուց արդեն գտել է իր քաղաքական կուրսը։ «Կուսակցականապես մոտիվացված չլինելու» մասին պնդումն արդեն իսկ կասկածանք է հարուցում։

Էլ ավելի մտահոգիչ փաստ է այն, որ հացադուլավոր երիտասարդներն այսքան սինխրոն են սկսել իրենց ակցիան Արթուր Վանեցյանի հետ։ Իսկ Արթուր Վանեցյանի կուսակցության անդամ, PR պատասխանատու Արսեն Բաբայանն առավոտից զբաղված է այդ երիտասարդների մասին մտահոգություններ հայտնելով, Վանեցյանի հետ նկարներ նկարելով ու տարածելով։

Ինչևէ, մնում է հաճախակի ինքներս մեզ համար կրկնենք, որ Հայաստանում բոլոր հացադուլներն «ապակուսակցականացված» և «ապաֆինանսականացված» են տեղի ունենում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ