![]()
Ազատության հրապարակի շրջակայքում են նաև Արթուր Վանեցյանին սպասարկող երկու Ռենջ Ռովեր մակնիշի մեքենաները։
![]()
Մանդատը վայր դնել-չդնելը տեխնիկական հարց է: Իշխանափոխությունը իրականացվելու է խորհրդարանում՝ փողոցի ճնշման տակ։
Այս մասին Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Վերջինս, ի թիվս այլ հարցերի, նաև պատասխանել է իրենց կողմից մանդատները վայր դնելու հարցին:
«Մանդատը դնելը կամ չդնելը տեխնիկական հարց է, բայց, այնուամենայնիվ, իշխանափոխությունը իրականացվելու է խորհրդարանում։ Փողոցի ճնշման տակ իշխանափոխությունը իրականացվելու է խորհրդարանում։ Դրանք մեզ նաև պետք են գալու այդ գործն ավարտին հասցնելու համար», — ասել է Արթուր Վանեցյանը:
![]()