![]()
Նախորդ տարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ է այցելել 33.000 մարդ: Ընդ որում՝ այցելուների 64 տոկոսն օտարերկրացիներ են եղել, մեծ թիվ են կազմում Ռուսաստանից եւ Եվրոպայից ժամանածները։ Այցելուներից 17-ն էլ ազգությամբ թուրք են եղել:
Այս մասին այսօր հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Նա նաեւ հայտնեց՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային ֆոնդը վերջին մեկ տարում թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ օտարերկրացիների նվիրատվությունների շնորհիվ համալրվել է հազարից ավելի ցուցանմուշով: Դրանք անձնական իրեր են, փաստաթղեր, լուսանկարներ եւ այլն:
Մասնավորապես՝ պատմաբան Գևորգ Յազըճյանը նվիրել է 1960-2020 թվականներին վերաբերող լիբանանահայ իրականության մեջ օգտագործված բազմաթիվ ազդագրեր, կոչեր, գրություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության թեմային: Ընդհանուր առմամբ թանգարանային ֆոնդը համալրվել է 1423 ցուցանմուշով:
![]()