![]()
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ԵԿՄ բաժանմունքներում անցկացվել են հանդիպումներ: Այս մասին տեղեկացնում է ԵԿՄ վարչությունը:
Սասուն Միքայելյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ երկրապահը կանգնած է պետության ու բանակի կողքին:
«Մեր ազգի պարիսպն արդեն խաչքարերով է կառուցված, և այս սրբությունները մենք պետք է կարողանանք պահել: Հազարավոր մարդիկ, նախագահներ են եկել ու գնացել, ինչն է մնայուն: Մենք մինչև վերջ կանգնել ենք, մնացել դիրքերում: Ամեն օր ենք դիրքերում, միշտ պատրաստ ենք առաջին իսկ հրամանի դեպքում ՊՆ-ի հետ համագործակցված մեր գործողություններն անել»,- ասել է Սասուն Միքայելյանը:
![]()