Պիեռ Ռիշարը խնդրանքով դիմել է Պուտինին

Ֆրանսիացի դերասան Պիեռ Ռիշարը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով դադարեցնել պատերազմն Ուկրաինայում: Տեսանյութը հրապարակել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։

«Պատերազմը վերածվել է ջարդերի ու բարբարոսության, որոնց համար արդարացում չկա»,-նշել է նաև ու հավելել, որ հիացած է ուկրաինացիների խիզախությամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ