![]()
Թուրքիան շաբաթ օրը թույլ է տվել ռուսաստանցի ևս մեկ այլ օլիգարխի թшքցնել պատժամիջոցներից իր շքեղ զբոսանավը թուրքիայի հարավ-արևմտյան ափերի մոտ:
Ռուս գործարար միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի 73 մետր երկարությամբ գերթանկարժեք զբոսանավը՝ «Clio»-ն , ժամանել է թուրքական ափեր և խարսխվել Էգեյան ծովի ափամերձ Մուղլա նահանգի Գյոչեքի ափերի մոտ։
Տեղեկություններ կան , որ 65 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավը Թուրքիայից բացի նավարկել է Միջերկրական ծովով դեպի Եգիպտոս: Այն տեղակայվել է Եգիպտոսի ափերից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա: Այնուհետև զբոսանավը նավարկել է Հունաստան:
Նշենք ՝ Թուրքիան հայտարարել է Ուկրաինային աջակցելու մասին՝ կոչ անելով Մոսկվային հարգել իր տարածքային ամբողջականությունը, սակայն չի միացել Արևմուտքին՝ Ռուսաստանի կամ նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած գործարարների նկատմամբ որևէ պատժամիջոցներ կիրառելու հարցում: Թուրքիան ընդաառակը ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչին թույլատրել է անցյալ ամիս իր նավահանգիստներում թաքցնել առնվազն 1,3 միլիարդ դոլար արժողությամբ երկու սուպերզբոսանավերը։ Նաև մյուս ռուս օլիգարխներին հրավիրել է Թուրքիա , որպես զբոսաշրջիկներ և ներդրողներ դառնալու համար:
Օլեգ Դերիպասկան ներառվել է Եվրամիության և Միացյալ Թագավորության պատժամիջոցների ցուցակում Ռուս-Ուկրաինական պատերազմի ժամանակ։
![]()