Կարևոր՝ մետրոյից օգտվողների համար․ ժամերը կփոխվեն

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին ծաղկի առևտուրը բացառապես կիրականացվի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատումն ապահովող ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում:

Այս մասին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: «Այլ տեղ կատեգորիկ արգելվում է ծաղկի վաճառքը»,-ասաց նա:

Կամո Արեյանի խոսքով՝ տրանսպորտի վարչությունը Բրազիլիայի հրապարակից այդ օրը կապահովի բնակչության տեղափոխումը: Մետրոպոլիտենն էլ կաշխատի մինչ ժամը 01:00-ն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ