ՌԴ հարավային օդանավակայաններ թռիչքների արգելքը երկարացվել է

ՌԴ տրանսպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Ռոսավիացիան երկարացրել է Ռուսաստանի հարավային օդանավակայաններ թռիչքների արգելքը։

Ըստ տվյալների՝ 12 օդանավակայաններ մինչև ապրիլի 25-ի ժ․ 03։45-ը (Մոսկվայի ժամանակով) փակ կլինեն։ Այս ցանկում դարձյալ ներառված են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները։

ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի մյուս օդանավակայանները, ներառյալ միջազգային օդանավակայանները, աշխատում են կանոնավոր կերպով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ