Վանեցյանը հեծանիվ քշելով Արցախի փրկությունը սկսեց անմիջապես Մոսկվայից վերադառնալուց հետո

Դեռևս  օրեր առաջ Ազգային ժողովի նստաշրջանի մեկնարկին ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները յուրօրինակ ակցիա իրականացրեցին՝ իրենց սեղաններին եւ ԱԺ ամբիոնի վրա փակցնելով Արցախի դրոշը եւ հայտարարելով, թե նիստերին չեն մասնակցելու, քանի որ մեկնում են Արցախ:

Սակայն ընդդիմադիրների շարքերից բացակայում էր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Ընդ որում, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը հայտնել էր, թե Վանեցյանը գործուղման մեջ էր՝ կուսակցական գործերով, ավելի ւշ պարզվեց, որ Վանեցյանը եղել էր Մոսկվայում։

Սակայն  այս ամենի մեջ առավել ուշագրավ է, որ Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո Վանեցյանը նախաձեռնեց  Ազատության հրապարակում բողոքի ակցիան, իբրև  թե  Արցախ է փրկելու։

5-րդ շարասյան վառ  ներկայացուցիչ, «Крым наш» հայտարարող Վանեցյանը,  ով առիթը  բաց չի թողնում ռուսական կողմի հարմար տեղում տեղավորվելու համար, Մոսկվայից հավանաբար նոր կարգադրություններով  է վերադարձել։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ