![]()
Նիկոլ Փաշինյանին փոխելով ո´չ ռուսների թոյլտվությամբ տեղադրված գազատարի փականն են հանելու, ո´չ Քարագլխից են ազերիները իջնելու և ոչ էլ 3+3֊ով Արցախը հանձնելուց են ռուսները հրաժարվելու:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ նշելով, որ համոզված է՝ «ԱԱԾ նախկին պետ պարոն Վանեցյանը շատ լավ գիտակցում է դա, իսկ մնացյալը քաղաքականություն է` սեփական թիմի և եսի շահերից բխող»:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց է հայտարարել, քանի որ, ըստ իր հայտարարությունների, գործող իշխանությունն ուզում է Արցախն ամբողջությամբ թողնել Ադրբեջանի կազմում:
![]()
![]()