![]()
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը «Россия-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ վերջին օրերի ընթացքում մոտ 1350 ուկրաինացի զինծառայող զենքն ինքնակամ վայր է դրել ու հանձնվել գերության։
«Միայն վերջին օրերի ընթացքում մոտ 1350 հոգի գերության է հանձնվել՝ զենքը վայր դնելով։
Կա՞ն արդյոք նրանց թվում օտարեկրյա վարձկաններ․ այո, կան»,- ասել է Պուշիլինը։
![]()