![]()
Սև ծովում ապրիլի 13-ի երեկոյան խnցված «Մոսկվա» հրթիռային հածանավի խnրտակnւմից հետո մահացել է Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի հրամանատար Անտոն Կուպրինը։ Այս մասին իր տելեգրամ ալիքում հայտնել է Անտոն Գերաշչենկոն։
Նրա խոսքով՝ 1-ին աստիճանի կապիտան Անտոն Կուպրինը մահացել է «Մոսկվա» հրթիռային հածանավում պայթյnւնից։
«1-ին աստիճանի կապիտան, «Մոսկվա» հածանավի հրամանատար Անտոն Վ. Կուպրինը մահացել է Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի նախկին ֆլագմանային նավի վրա տեղի ունեցած պայթյnւնի և հրդեհի ժամանակ:», – ասել է Գերաշչենկոն:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր , ապրիլի 13-ին Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են ՌԴ «Մոսկվա» հրթիռային հածանավի վրա՝ օգտագործելով «Նեպտուն» հականավային հրթիռներ։ Հաջորդ օրը՝ ապրիլի 14-ին, ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ նավի վրա միջադեպ է տեղի ունեցել, ինչի հետևանքով այն լուրջ վնաu է ստացել։ Ռուսական կողմը հածանավի հետ տեղի ունեցածի պատճառ է անվանել «հրդեհ, որին հաջորդել է զինամթերքի պայթյnւն»։
![]()
![]()