ԱՄՆ-ը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ձգձգվել մինչև 2022 թվականի վերջ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Եվրամիության դաշնակիցներին ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը, ըստ Վաշինգտոնի, կարող է տևել մինչև 2022 թվականի վերջը։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով երկու եվրոպացի պաշտոնյաների, որոնք խոսել են անանունության պայմանով։

CNN-ը նշում է, որ նման հայտարարությունները վկայում են ԱՄՆ-ի գնահատականի լուրջ փոփոխության մասին, որը ռուսական ռազմական գործողության սկզբում ակնկալում էր, որ այն արագ կավարտվի։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ