Վլադիմիր Զելենսկին հայտնել է՝ քանի զոհ ունի Ուկրաինան

Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմում են մոտ 2,5-3000, կա 10 000 վիրավոր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ըստ մեր ունեցած թվերի, կարծում ենք, որ կորցրել ենք 2,5-ից 3000 (զինծառայող)… , ունենք 10 000 վիրավոր, դժվար է ասել, թե նրանցից քանիսը ողջ կմնա»,- ասել է նա CNN-ին հարցազրույցում:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ