![]()
Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացել Սիրիայի քրդական ուժերի առաջնորդ Մազլում Քոբանիի և Սիրիայում ամն բարձրաստիճան գեներալներից մեկի հանդիպումը: Այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են քուրդ-ամերիկյան համագործակցությունը Սիրիայում ծայրահեղական խմբավորումներին դեմ:
Ինչպես հայտնի է Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբկիչներ, իսկ ԱՄՆ-ն նրանց համարում է կարևոր գործոն Սիրիայում ահաբեկչական կառույցների դեմ պայքարում:
Ուշագրավ է, որ Քոբանին հանդիպումից հետո իր Թվիթթերյան էջում լուսանկար է հրապարակել ամերիկացի գեներալի հետ:
Հետաքրքրական է նաև այն, որ Թվիթթերում թուրք օգտատերերը uպառնացել են Սիրիայի քրդական ուժերի առաջնորդին, խոստանալով մի օր հաշվեհարդար տեսնել նրա հետ:
Տեղեկացնենք, որ Թուրքիան մի քանի անգամ ԱՄՆ-ից պահանջել է իրենց հանձնել քուրդ հրամանատարին:
![]()