«Մենք ունենք ամենահզոր միջուկային ուժը․ Պուտինը չպետք է խոսի այդ մասին»․ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային ներուժով սպառնացել է Ռուսաստանին Վաշինգտոնի գործողություններով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Դուք գիտեք, որ մենք ունենք միջուկային զենք, որը ես վերակառուցեցի բոլոր զորքերի հետ միասին: Ես չեմ սիրում նույնիսկ խոսել դրա մասին, բայց մենք ունենք ամենահզոր միջուկային ուժը: Անկեղծ ասած, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չպետք է խոսի այդ մասին:

Բայց, եթե նրանք խոսում են, ուրեմն մեզ պետք է մեկը, ով գիտի տեղին արձագանքել, այլ ոչ թե պարզապես ասել թե՝ կան միջուկային զենքեր»,- հայտարարել է Թրամփը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ