![]()
Հասարակական գործիչ, Հեղափոխության Պահապաններ նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
2008֊ի մարտի 1֊ի մասին բազմիցս եմ խոսել։ Ոչ միայն խոսել, այլ որպես մասնակից նաև փաստեր եմ ներկայացրել ոճրագործությունը քննող իրավապահ մարմնին։
Ինձ հաճախ էին հարցնում, թե ինչու՞ ցուցմունք չեմ տալիս, իսկ ես չէի բացում փակագծերը, քանի որ ինքս ակտիվ քաղաքական պրոցեսներում էի ներգրավված և կողմնակալ կարող էի դիտարկվել գնահատականներիս մեջ մի պարզ պատճառով. ՀՀ վարչապետը քրեական գործով արդարացված չէր։
Այսօր Նիկոլ Փաշինյանը արդարացվեց Վճռաբեկ դատարանի կողմից և ես կարող եմ որոշակի փակագծեր բացել։
Դեռ 2018 թվականին անձամբ զրուցել եմ ՀՔԾ ղեկեվարի և քննչական խմբի ղեկավարի հետ։ Օրեր շարունակ հարցաքննվել եմ «Մարտի 1֊ի» գործով։
Հ
իշում եմ` քննիչներից մեկը քննչական գործողությունների ավարտից հետո, երբ դրսում էի մոտեցավ ու ուղղակի ասաց. «Ուզում եմ ձեռքդ սեղմեմ, որ այսքանը չթաքցրեցիր»։
Ես լավ գիտեմ այդ օրվա ողջ կատարվածը։ Կասեմ, որ Փաշինյանին այդ օրը դարձրին ուղղակի քավության նոխազ, իսկ իրական մեղավորները ամեն ինչ անում էին, որ լինեն զոհեր։ Զոհեր քաղաքացիականների մեջ, որպեսզի կարողանան ուժ կիրառել և արդարացնել նույն օրվա առավոտվա կատարվածը և զինվորականների ու հատկապես ժամկետայինների մեջ, որպեսզի կարողանան բանակը քաղաք մտցնել հաջորդ օրերին հնարավոր հեղաշրջումը կանխարգելելու համար։
Այս ամենի համար օրվա իշխանություններին մեղավորներ էին պետք և որ ամենակարևորը` կազմակերպիչ գլխավոր մեղավոր, ում վրա կսրփեին արյունոդ ձեռքերը։
Օրվա իշխանությունները առաջին հայացքից տրամաբանությանը հակառակ, «մեղավոր» ընտրեցին երիտասարդ, անփորձ ու գաղափարին նվիրված Փաշինյան Նիկոլին, այլ ոչ թե փորձառու, 1000 լարի վրա խաղացող Լևոնին, ով տանը բազմոցից հետևում էր, թե ինչպես են Երևանում նրան իշխանություն բերելու համար սպանվում քաղաքացիները։
Այսօր արդարությունը կրկին հաղթեց։ Թույլ, բայց ապաքինվող դատական համակարգը կայացրեց իր արդար վճիռը։ Սակայն սպանված 18 ամյա Աբգարյան Տիգրանի և ևս 9 Քաղաքացու սպանողներն ու պատվիրատուն դեռ ազատություն են վայելում «Դիմադրում», «Լրջանալու կոչեր անում» ու «Հայրենիք են փրկում» այն նույն Ազատության հրապարակում, որտեղ օտարի ձեռքերով ջարդ էին իրականացնում 2008 թվականի «Մարտի 1֊ին»։ Բայց վստահ եմ, որ նրանց կհասնի արդարության երկար ձեռքը։
![]()