![]()
«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի գրառումը․
«Եթե մենք Ամենայն Հայոց կաթողիկոս ունենայինք, ապա նա պատերազմի առաջին իսկ օրերից կմեկներ Կիև՝ Ուկրաինայի կես միլիոնանոց հայության կողքին լինելու և նրանց հույս տալու, հավատ ներշնչելու հոգևոր նպատակադրմամբ, պատերազմը դադարեցնելու պահանջով ու խաղաղասիրական առաքելությամբ։ Բայց Գարեգին Բ-ն անգամ Արցախ չմեկնեց 44-օրյա պատերազմի օրերին, էլ ուր մնաց Կիև մեկնի»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
![]()