Լիտվան հրաժարվել է ռուսական գազից

Ապրիլից 1-ից Լիտվան ամբողջությամբ հրաժարվել է ռուսական բնական գազից, հայտնում է երկրի էներգետիկայի նախարարությունը։

Նախարարությունը հայտնել է, որ երկիրը լիովին ինքնաբավ է Կլայպեդայի սեղմած գազի տերմինալի շնորհիվ։

Մարտի 22-ին Լիտվայի Կենտրոնական բանկի խորհրդի նախագահ Գեդիմինաս Շիմկուսը հայտնել է, որ երկիրը իր գազի 40%-ը ներկրում է Ռուսաստանից։ «Սա շատ է, բայց համեմատած մյուս հարևանների հետ (Լատվիա, Էստոնիա, Ֆինլանդիա, որտեղ այն կազմում է 80% և ավելի), մենք լավ դիրքերում ենք»,- նշել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ