Պուտինը զորակոչի մասին հրամանագիր է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել գարնանային զորակոչի մասին։ Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ զինված ուժեր կզորակոչվի 134,5 հազար մարդ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ