«Թե՛ մենք և թե՛ միջազգային հանրությունն անդադար պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարգավորված չէ»․ Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ՌԴ ՊՆ հայտնի հայտարարությանն ի պատասխան, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ Պետդեպին ի պատասխան նշել են, որ Ադրբեջանի կազմում «Լեռնային Ղարաբաղ» տարածքային միավոր գոյություն չունի:

Այսպիսով, պաշտոնական Ադրբեջանը իր երկու գերատեսչությունների հայտարարություններով ևս հաստատում է, որ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ\Արցախ գոյություն չունի: Ա՛յ նաև հենց այդ պատճառով է, որ թե՛ մենք և թե՛ միջազգային հանրությունն անդադար պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարգավորված չէ, Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորման հարցը կարգավորված չէ, և Ադրբեջանը չի կարող լինել այդ հարցերի կարգավորողն ու երաշխավորը»: 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ