Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը գեղասահքի աշխարհի առաջնության եզրափակչում է

Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը գեղասահքի աշխարհի առաջնության եզրափակչում է:

Մոնպելյեում ընթացող մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները ռիթմիկ պարերի որակավորման փուլում 68.50 միավոր են հավաքել և 31 զույգերի պայքարում գրավելով 14-րդ հորիզոնականը՝ իրավունք ստացել մասնակցելու ազատ ծրագրին:

Որակավորման փուլի արգելքը հաղթահարել են 1-20-րդ հորիզոնականները զբաղեցրած զույգերը:

Ազատ ծրագրի ելույթը նախատեսված է մարտի 26-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ