«Դատելով քարտեզից՝ Ուկրաինայի 1/3-րդն արդեն վերցված է»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ֆրանսիայի պաշտպանության նախարարության պաշտոնական բյուլետենն է՝ մարտի 25-ի դրությամբ Ուկրաինայում իրավիճակի մասին։ Դատելով քարտեզից՝ Ուկրաինայի 1/3-րդն արդեն վերցված է․․․

Զգուշացում․ ժողովուրդ, ձեր մեկնաբանություններում վերացեք թվիթային պատմությունից ու զերծ մնացեք ուրախություն կամ չարախնդություն արտահայտող որևէ գրառումից։ Մեր սթափությունը մեզ է պետք»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ