![]()
Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի
2-րդ վաշտի պարեկները տեղեկացրել են, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վարչական տարածքում կայանված և շարժիչը միացված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի հետնամասում տղամարդ կա պառկած, և ունեցել են կասկածներ, որ ինչ-որ բան այն չէ։
Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Պարեկները մի քանի անգամ ծեծել են մեքենայի պատուհանները, որպեսզի վարորդն արթնանա, սակայն տեսնելով, որ նա չի արձագանքում, կոտրել են ավտոմեքենայի աջ կողմի ապակին ու այնտեղից դուրս բերել տղամարդուն, որը լինում է անգիտակից վիճակում։ Այդ քաղաքացին 48-ամյա Արմեն Հ.-ն է։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ տղամարդը, ավտոմեքենայի մեջ ապակիները փակած, միացրած շարժիչով փորձել է տաքանալ, ինչից հետո առաջացել է շմոլ գազի արտահոսք։
![]()