![]()
Զինվորի մայր Լիանա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սա ինչ-որ մի անձնական կարծիք չէ, սա ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է։
Սա հայ ազգի հանդեպ վերաբերմունք է՝ վերահաստատվող թշնամական վերաբերմունք։
Սա մտավոր տկարության արտահայտում է, քանի որ վերխովնի ռադայի տրամաբանությամբ՝ այո, թող ադրբեջանցիները կոտորեն արցախցիներին, քանի որ Ռուսաստանը որոշել է իր զորախումբը Արցախից հանել տանել ուկրաինացիների դեմ կռվելու։
Հարց Ուկրաինայի հայ համայնքին՝ լռելո՞ւ եք, թե՞ մի բան կասեք»:
![]()