Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շուրջօրյա կապի մեջ է աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների հետ

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված, շուրջօրյա ռեժիմով կապի մեջ է աջակցության կարիք ունեցող

ՀՀ քաղաքացիների հետ․ թեժ գծին և գլխավոր հյուպատոսության հեռախոսահամարին ստացվում են հարյուրավոր հեռախոսազանգեր:

Գլխավոր հյուպատոսություն դիմած քաղաքացիներին ցուցաբերվում է համակողմանի աջակցություն. մասնավորապես՝ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված, ինչպես նաև տրամադրվում է հյուպատոսական, տեղեկատվական և այլ բնույթի աջակցություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ