Ունենք 21 միջոցառման ձևաչափ, որոնք Արցախում պատրաստ են իրականացման

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ուղղեց Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Մասնավորապես պատգամավորը հետաքրքրվեց՝ արցախցիների վիճակը մեղմացնող ի՞նչ միջոցառումներ են նախատեսված:

«Երեկ հրատապ քննարկումն արձանագրեց, որ կա հումանիտար ճգնաժամ, կա դրա խորացման միտում, նաև ակնհայտ է, որ Ադրբեջանն առաջիկայում ևս կարող է ահաբեկչական կամ սադրանքների ձևով այլ իրավիճակներ ստեղծել»,- ասաց Աբրահամյանը:

Արձագանքելով պատգամավորին՝ Գրիգորյանն ասաց՝ կան նախատեսված միջոցառումներ:

«Ունենք 21 միջոցառման իրականացման ձևաչափ, որոնք պատրաստ են իրականացման ցանկացած պահի: Կախված նրանից, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, այդ միջոցառումների ցանկից կընտրվի թիրախայինը: Վստահեցնում եմ՝ թե՛ ենթակառուցվածքների իմաստով, թե՛ անելիքների բաշխվածքը հայտնի է: Ավելի կարևոր է, թե այս իրավիճակում ինչպիսին կլինեն տնտեսական հետևանքները, և ինչ ազդեցություն կունենան գների աննախադեպ մարտահրավերները, այդ թվում՝ Արցախի մեր հայրենակիցների համար»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ միջոցառումները հրապարակված են. «Նույնիսկ մասսայական բնույթի միջոցառումներ իրականացնելու սոցիալական ունակություն մենք ունենք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ