Հայէկոնոմբանկի մասին սուտ լուրեր են տարածում. իրականությունը խեղաթյուրելով վնասում են բանկի բարի համբավը

Արդեն քանի օր է՝ տարբեր սոցիալական ցանցերով և լրատվական կայքերով հրապարակվում են տեղեկություններ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կողմից իբր թե ավանդատուների ավանդները չվերադարձնելու վերաբերյալ:

Հրապարակվող գրառումները և տեղեկությունները ներկայացվում են այնպես՝ կարծես թե Բանկը խախտում է օրենսդրությամբ սահմանված որևէ իրավական պահանջ և ուղղակի խուսափում է վերադարձնել իր հաճախորդների ավանդները:

Սույնով ցանկանում ենք տեղեկացնել, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, այլ ընդամենը փորձ է կատարվում վնասել Բանկի գործարար համբավը, որի կանխման ուղղությամբ Բանկն արդեն իսկ համապատասխան միջոցներ է ձեռնարկում: Ինչ վերաբերում է հրապարակումներով ներկայացվող քրեական գործին, ապա հարկ ենք համարում արձանագրել, որ տվյալ քրեական գործով թե՛ Բանկը, թե՛ ավանդատուները հանդիսանում են տուժող, այսինքն՝ քրեական գործի հարուցման առիթ հանդիսացած արարքը խախտել է ոչ միայն որոշակի շրջանակի անձանց իրավունքներն ու շահերը, այլ նաև՝ Բանկի:

Միաժամանակ, առաջնորդվելով անմեղության կանխավարկածով, հայտարարում ենք, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները կարող են հաստատվել բացառապես օրինական ուժի մեջ մտած դատավճռով, և միայն տվյալ դեպքում Բանկը կարող է առաջնորդվել այդ նույն դատավճռով սահմանված պահանջներով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում ձեռնպահ մնալ անտեղի, անհիմն և Բանկի համբավն արատավորող հայտարարություններից ու հրապարակումներից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ