Արարատ Միրզոյանն ՝ Արցախում բնական գազի մատակարարման խափանման մասին

Կառավարություն- ԱԺ հարցուպատասխանի ընթացքում այսօր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադառնալով Արցախում բնական գազի մատակարարման խափանմանը նշեց ԱԳՆ-ն անմիջապես գործի է դրել իր բոլոր դիվանագիտական ջանքերը:

«Մենք սերտ կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, քանի որ վթարը կամ չգիտեմ ինչ անվանեմ, քանի որ դա վթար չէ, ամեն դեպքում գազի վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների վերահսկողության գոտում և առաջնային մեր կապը ռուսաստայան գործընկերների հետ, բայց նաև ողջ մնացյալ քաղաքակիրթ աշխարհի հետ»:

Միրզոյանը հիշեցրեց՝ ԱԳՆ-ն երեկ հայտարարություն է տարածել այս մասով.«Ինչպես նաև նոտա է հղել միջազգային բոլոր գործընկերներին տեղի ունեցածի մասին: Արձագանքներ արդեն ստացել ենք: Նախորդ անգամ, երբ 8 օրից ավելի չկար գազ, այդ ընթացքում վարչապետն էլ է խոսել ԱՄՆ պետքարտուղարի, ՌԴ նախագահի և Ֆրանիսիայի նախագահի հետ: ԱԳՆ էլ իր հասանելի բոլոր օղակներով ու խողովակներով է կապ հաստատել, սակայն դեռ հարցը կոնկրետ լուծված չէ»:

Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ Արցախի տարածքում մարտի 8-ից 11 օր գազ չկար, գազատարի վթարը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տեղանքում էր` Շուշիի մոտ: Ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր ու վերանորոգել խողովակը։ Գազի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել: Մարտի 18-ին հաղորդվեց գազատարի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին, հաջորդ օրվանից գազամատակարարումը վերականգնվեց: Սակայն մեկ օր անց այն կրկին խափանվեց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ