ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արա Ֆիդանյանին գործուղում է Ֆրանսիայի Հանրապետություն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին 2022 թվականի ապրիլի 3-9-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն
(Փարիզ և Բորդո)՝ արդարադատության համակարգում փորձի փոխանակման շրջանակներում կայանալիք այցին մասնակցելու նպատակով։

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»,- ասված է որոշման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ