ԵԽ կոնգրեսը ի գիտություն ընդունեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունների մոնիթորինգի արդյունքները

Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․

Քիչ առաջ ԵԽ կոնգրեսը ի գիտություն ընդունեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունների մոնիթորինգի արդյունքները։

Ի շնորհիվ մեր արտաքին գերատեսչության ջանքերի, մասնավորապես ԵԽ հայաստանյան ներկայացուցչության, զեկույցում տեղայնացվել են Արցախի վերաբերյալ կարևոր ձևակերպումներ, որոնք բնականաբար առաջացրեցին ադրբեջանցի պատվիրակների դժգոհությունը։

Ամբողջ այս ընթացքում, մտաբերում էի այն ընդդիմադիրների ելույթները, որոնք փորձում են հանրությանը համոզել, թե ՀՀ պաշտոնական դիրքորոշումը այլևս չի ներառում Արցախի շահերի պաշտպանության հարցը։

Հայաստանյան պատվիրակներս խոսելով ՏԻՄ ընտրություններից արձագանքեցինք նաև ադրբեջանցի պատվիրակի ելույթին, պնդելով, որ զեկույցում «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը ճշգրիտ է և որ Արցախի հարցը փակված չէ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ