«Եվ ուրեմն, խորհրդարանական ընդդիմությունում նախկիններն արդեն նոր են, իսկ նորերը՝ նախկին».Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նախկին նորերն ու նոր նախկինները
Հանրության կողմից մեկ անգամ չէ, որ գործող իշխանության հասցեին հնչել են մեղադրանքներ, պահանջներ ու առաջարկներ, որ կարիք չկա այլևս վկայակոչել կամ համեմատվել այսպես կոչված նախկինների հետ։
Այն, որ նախկինները մերթընդմերթ հայտնվում են առաջին պլանում, դրանում կա մի պարզ պատճառ։
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ԱԺ-ում ներկայացված են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներով։
Այսպես կոչված նախկիններին, որոնք արդեն իսկ նորացվել են 2021 թվական ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում, ներկայիս իշխանության ներկայացուցիչները չեն ընտրել, խորհրդարան չեն ուղեկցել ու մանդատ չեն տվել։ Լեգիտիմ ընտրությունների արդյունքում մեր քաղաքացիների մի մասն է որոշել վերակենդանացնել 2018-ից հետո արդեն իսկ քաղաքական դիակ դարձած նախկիններին։
Եվ սա փաստ է, որի հետ ուզենք, թե չուզենք պետք է համակերպվենք։
Եվ ուրեմն, խորհրդարանական ընդդիմությունում նախկիններն արդեն նոր են, իսկ նորերը՝ նախկին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ