![]()
Ռուսական «Կա-52» ուղղաթիռները հարվածներ են հասցրել ուկրաինացի ազգայնականների հենակետերին, հաղորդում է պաշտպանության նախարարությունը, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բանակային ավիացիայի անձնակազմերը հրթիռային սպառազինությամբ հարվածներ են հասցրել ուկրաինացի ազգայնականների հագեցած հենակետերին։
Օդային հարվածներն իրականացվել են զույգերով ցածր և չափազանց ցածր բարձրություններից»,- նշել են գերատեսչությունում։
Նշվում է նաև, որ ոչնչացվել է քողարկված զրահատեխնիկա։
![]()