«ՌԴ-ին աջակցելու դեպքում Չինաստանին հետևանքներ են սպասվում»․ Բայդենը՝ Սի Ծինփինին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ-ին աջակցելու դեպքում Չինաստանին հետևանքներ են սպասվում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը։

Բայդենը նաև ասել է, որ կողմ է Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական կարգավորմանը։

Առաջնորդները համամիտ են եղել, որ անհրաժեշտ է պահել կապի բաց գծերը՝ ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցությունը կարգավորելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ