![]()
Ապօրինություններն արձանագրելու, թմրամիջոցների շրջանառությունն ու խաղամոլությունը կանխելու, ինչպես նաև դատապարտյալների նկատմամբ ճնշումներն ու ոտնձգությունները բացառելու նպատակով Քրեակատարողական հիմնարկներում տեսահսկման սարքեր են տեղադրվում:
Սկսել են ամենամեծից՝ Արմավիրից:
Գործող համակարգին ծանոթանալու համար Արմավիրի կալանավայրում էին արդարադատության նախարարն ու միջազգային գործընկերները:
![]()