![]()
Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն չորրորդ շաբաթը:
Իրավիճակը լարված է միանգամից մի քանի ուղղությամբ: Ներկայումս առավել թեժ մարտեր են ծավալվում Մարիուպոլ քաղաքի մոտակայքում: Ռուսական աղբյուրները հայտարարում են, որ իրենց գրեթե հաջողվել է վերցնել քաղաքը:
Միաժամանակ, Մարիուպոլում Ուկրաինան զգալի ուժեր է կուտակել: Թե ինչպես է շրջափակման պայմաններում զորքը սպառազինություն ստանում՝ պարզ չէ, սակայն, քաղաքն ամբողջությամբ վերցնելու համար ռուսական կողմը ստիպված է լինելու մասշտաբային մարտերի բռնվել:
![]()