Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները չեն վերադարձվել. ԲԴԽ

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Դատական դեպարտամենտ քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման բանալիները կամ դրանց վերադարձման վերաբերյալ որևէ գրություն մուտք չի եղել:

«Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում արված վերահաստատման գրառմանը՝ տեղեկացնում ենք, որ մարտի 18-ի ժամը 18:00-ի դրությամբ Դատական դեպարտամենտ քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման բանալիները կամ դրանց վերադարձման վերաբերյալ որևէ գրություն մուտք չի եղել»,- ասված է հայտարարության մեջ:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԲԴԽ-ի հայտարարությանը, վերահաստատեց, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին: Աբրահամյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել, թե ինչո՞ւ է Բարձրագույն դատական խորհուրդը նման հայտարարություն տարածել. «Դրա պատճառը ես չգիտեմ»,- մասնավորապես ասաց նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ