![]()
Ուկրաինայում փետրվարի 24-ից 816 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 1,3 հազար մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը։
ՄԱԿ-ի գրասենյակի տվյալներով՝ մարդիկ զոհվել կամ վիրավորվել են պայթուցիկ զինատեսակների, այդ թվում՝ ծանր հրետանու և հրթիռային համակարգերի կիրառման հետևանքով:
![]()