Առանց ներմուծման մաքսատուրքերի ՀՀ տարածք Էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման համար քվոտա է սահմանվել

Էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների՝ առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման ՀՀ տարածք ներմուծման համար սահմանվել է քվոտա՝ հետևյալ չափաքանակներով

2022 թվականի համար՝ 7000 հատ

2023 թվականի համար՝ 8000 հատ:

Որոշմամբ սահմանվել է նաև, որ նշված ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստանի Դաշնության տարածք հնարավոր է միայն ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի վճարման դեպքում:

Նշված սակագնային արտոնությունը նախատեսված է մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ