Մարիուպոլի օդանավակայանը լիովին անցել է Դոնեցկի վերահսկողության տակ

Մարիուպոլի օդանավակայանն ամբողջությամբ անցել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուժերի հսկողության տակ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստ»-ին:

Քաղաքի կենտրոնական մասում մարտերը շարունակվում են, լսվում են կրակոցների, պայթյունների եւ հրետանային համազարկերի ձայներ: Կենտրոն տանող գլխավոր ճանապարհները փակ են։

2014 թվականին՝ ԴԺՀ-ի հռչակման պահին, շուրջ 450 հազար բնակչությամբ Մարիուպոլը մեծությամբ երկրորդ քաղաքն էր Դոնեցկից հետո: Սակայն նույն տարվա հունիսին ուկրաինացի ուժայինները գրավեցին այն, իսկ արևելյան արվարձանները դարձան Ուկրաինայի հակամարտության ամենաթեժ վայրերից մեկը։

Այժմ Մարիուպոլում է ուկրաինական զորամասերի խոշոր խմբավորումը, այդ թվում՝ «Ազով» ազգայնական գունդը, որի մարտիկների դեմ Ռուսաստանում քրեական գործ են հարուցել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ